Ով կարող է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումից

Ով կարող է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումից

Կառավարության էջը տեղեկացնում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը:

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:

Տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝

✅ հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
     հանրային սննդի ծառայություններ.
     ✅ զբոսաշրջային ծառայություններ.
     ✅ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
     ✅ սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).


     ✅ զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
     ✅ կինոթատրոնների գործունեություն.
     ✅ լուսանկարչության բնագավառում գործունեություն.
     ✅ ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
     ✅ կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
     ✅ ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
     ✅ խաղատների գործունեություն։

Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել Տուժած ոլորտի գործատուի հետ։

⚠️ Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն ստանալու համար պետք է լրացնել էլեկտրոնային դիմում https://dimum.ssa.am/ կայքում։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում