Մեր զինված ուժերի գլխավոր շտաբը ամենատարբեր սցենարների պարագայում ունի գործելու հստակ պլան. Տիգրան Աբրահամյան
Ես համոզված եմ, որ մեր զինված ուժերի գլխավոր շտաբը իրադարձությունների զարգացման ամենատարբեր սցենարների պարագայում ունի գործելու հստակ պլան և հիմա էլ շարժվում է ըստ այդ պլանի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որքան էլ դժվար կամ ծանր լինի, մեր հանրությունը պետք է գիտակցի և տրամադրվի երկարատև պայքարի։
Երկարատև պայքար ասելով նկատի չունեմ բուն ռազմական գործողությունների տևողությունը։
Անկախ այն հանգամանքից, թե պատերազմը երբ կավարտվի գործելու, աշխատելու մեծ ճակատ է բացվում։
Մեր անելիքները ամենատարբեր ուղղություններում պետք է գնահատենք, հաշվարկենք և կառուցենք երկարաժամկետ կտրվածով։
Տիգրան Աբրահամյան
Կարծիքներ