Միջազգային հանրությունից կարող ենք խնդրել խաղաղասիրական, մարդասիրական քայլ. Հայկ Մարտիրոսյան
Կա մի շատ հստակ, անչափ հստակ բան, որ կարող ենք խնդրել միջազգային հանրությունից և որը ոչ թե ռազմական օգնություն կարող է դիտարկվել, այլ` խաղաղասիրական, մարդասիրական քայլ: Եվ այդ մարդասիրական քայլը մեզ ռազմադաշտում կտրուկ առավելության կտա:
Հաստատել No Fly Zone կամ պրոֆեսիոնալ եզրաբանությամբ` Air Exclusion Zone) - (ամեն տեսակի թռիչքների և թռչող սարքերի համար արգելված օդային տարածք) ողջ Արցախի վրա:
ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ Նո Ֆլայ Զոն էր պահպանում Իրաքի քրդական տարածքների վրա, որպեսզի իրաքյան օդանավերը չհարվածեն քրդերին, իսկ Լիբիայում դաշնակիցները, երբ գետնի վրա մարտեր էին ընթանում` ապստամբներին օգնելու համար հաստատեցին արգելված օդի կանոններ:
Դա կարող է անել Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կամ այս երկրների` Հայաստանի խնդրանքով միասնությունը և անգամ այլ պետությունների որևէ համախումբ:
Իրավական բացատրություն և հիմք կարող է ծառայել հայակական խաղաղ բնակավայրերի անընդհատ հրթիռակոծումն ու անօդաչուներով անվերջ սպանությունները:
Դրա համար պաշտոնական և հրապարակային` տասնյակ լրատվականների տեսախցիկների առջև պետության ղեկավարի և կառավարության պաշտոնական հայտարարություն է նախ անհրաժեշտ և իհարկե անվեհեր, առանց կմկմալու դիվանագիտական ծանր բայց արագ կուլիսային և հրապարակային աշխատանք:
Փակելով օդը` մեր զորքերը ոչ միայն լրջագույն պաշտպանություն, այլև խոր ազատագրական հակահարձակման կկարողանան անցնել:
Կարծիքներ