Աշխարհի ամենատարեց մարդը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը

Աշխարհի ամենատարեց մարդը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը

Իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան դարձել է աշխարհի ամենատարեց մարդը եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում. սեպտեմբերի 10-ին նրա տարիքը 112 տարի եւ 211 օր է կազմել, փոխանցում է «Գազետա»-ն:

Իսպանացին ամբողջ կյանքում կոշկակար է աշխատել եւ եղել է տեղի ֆուտբոլային ակումբի հիմնադիրներից մեկը. այդ մարզաձեւը մինչեւ հիմա շարունակում է նրա տարերգը մնալ: Տղամարդը նաեւ երջանիկ ամուսնացած է եղել, ունի ութ դուստր: Այժմ նա 14 թոռան եւ 22 ծոռան պապիկ է, ապրում է իրեն խնամող հարազատների հետ:

«Հանգիստ կյանք... եւ ոչ ոքի մի՛ վնասիր»,- պատասխանեց Սատուրնինոն, երբ նրան հարցրեցին իր երկարակեցության գաղտնիքի մասին:
Սատուրնինոն նաեւ նկատեց, որ հենց իր փոքր հասակի՝ 150 սմ-ի շնորհիվ է, որ նա խուսափել է 1936-ին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի մարտերից:

Գինեսի ռեկորդների գրքի տվյալներով` անցյալ տարի աշխարհի ամենատարեց տղամարդը դարձել էր 112-ամյա անգլիացի Բոբ Ուեյթոնը: Այժմ աշխարհի ամենատարեց մարդը 117-ամյա ճապոնուհի Կանե Տանակեն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում