Արտեմ Պատապուտյանը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր բժշկության ոլորտում
Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներից մեկը Արտեմ Պատապուտյանն է։ Այս ոլորտում Նոբելյան մյուս մրցանակակիրը Դևիդ Ջուլիուսն է։
Ամերիկացի գիտնականները մրցանակին արժանացել են շոշափելիքի և ջերմության ռեցեպտորների ուսումնասիրության ընթացքում կատարած բացահայտումների համար։
Նրանց բացահայտումն անվանել են բժշկության զարգացման համար «հեղափոխական»։
Նշենք, որ Արտեմ Պատապուտյանը ծագումով Բեյրութից է։ Նա մասնագիտացված է մոլեկուլային կենսաբանության և նեյրոկենսաբանության ոլորտներում։
Կարծիքներ