ԱՄՆ-ն ու Թուրքիան քննարկել են Անկարայի կողմից Կիևին С-400 զենիթահրթիռային համակարգեր փոխանցելու հնարավորությունը

ԱՄՆ-ն ու Թուրքիան քննարկել են Անկարայի կողմից Կիևին С-400 զենիթահրթիռային համակարգեր փոխանցելու հնարավորությունը

Ամերիկացի պաշտոնյաները թուրք գործընկերների հետ խորհրդակցությունների ժամանակ անդրադարձել են Անկարայի կողմից Կիևին С-400 զենիթահրթիռային համակարգեր փոխանցելու հնարավորությանը, սակայն պաշտոնապես նման առաջարկ դեռ չեն արել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Reuters-ը։


ԱՄՆ պաշտոնյաները «վերջին ամիսներին» խոսում են հնարավորության մասին, ասել են նրա աղբյուրները։ Այս թեման, մասնավորապես, «համառոտ քննարկվել» էր մարտին ավելի վաղ՝ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ըստ վերլուծաբանների, «այդ գաղափարը, անշուշտ, կմերժվի Թուրքիայի կողմից»։ Գործակալության աղբյուրները նշել են, որ այս տարբերակը թուրքական կողմի համար անընդունելի է մի շարք պատճառներով, այդ թվում՝ Մոսկվայի հետ Անկարայի հարաբերությունները փչացնել  չցանկանալու պատճառով։

ԱՄՆ պաշտոնյաները վերջին շաբաթներին ակտիվացրել են ջանքերը՝ «բարելավելու լարված հարաբերությունները» Անկարայի հետ և «Թուրքիան վերադարձնելու Վաշինգտոնի ուղեծիր», - նշում է գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ իշխանությունները դաշնակիցներին խնդրել են դիտարկել Ուկրաինային իրենց խորհրդային կամ ռուսական արտադրության զենքերը փոխանցելու հնարավորությունը։

Ռուսաստանը և Թուրքիան պայմանագիր են ստորագրել Մոսկվայի կողմից Անկարային S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ 2017թվալանին:  Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը Ռուսաստանից ձեռք բերեց այդ համակարգերը։ Անկարայի որոշումը առաջացրել էր ԱՄՆ-ի և ամբողջ դաշինքի կտրուկ բացասական արձագանքը։ ԱՄՆ-ը չի դադարում Թուրքիային ստիպել հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան չի ենթարկվում ճնշումներին և չի ազատվում С-400-ից, Վաշինգտոնը նախկինում Անկարային դուրս էր թողել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ամերիկյան ծրագրից։ Բացի այդ, Միացյալ Նահանգները երկար ժամանակ սպառնում էր Թուրքիային С-400-ի գնման համար մի շարք միակողմանի պատժամիջոցների կիրառմամբ, սակայն չէր շտապում գնալ այդ քայլերին, քանի որ վախենում էին հարաբերությունների հետագա սրումից  ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակցի հետ, իսկ Անկարան զգուշացրել է, որ անպատասխան չի թողնի նման սահմանափակումների կիրառումը։

2020 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնը, այնուամենայնիվ, նման պատժամիջոցներ սահմանեց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում