Մաղձը գլխներումդ, թուքը շուրթերին՝ օգուտ չեք տալիս պետությանը․ Հարությունյանը՝ մամուլի հրապարակումների մասին

Մաղձը գլխներումդ, թուքը շուրթերին՝ օգուտ չեք տալիս պետությանը․ Հարությունյանը՝ մամուլի հրապարակումների մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրվա մամուլի հրապարակումներին:

«Կարդում եմ առավոտյան մամուլը և հերթական անգամ արձանագրում, որ ընդդիմադիր համարվող լրատվամիջոցների մեծ մասը կա՛մ պատկերացում չունի, թե մեր երկրում ինչ է կատարվում, կա՛մ կեղծում է իրականությունը խմբային ու անձնական շահերի համար: Կարծում եմ, թերևս, երկու երևույթն էլ առկա է: 

Ու մաղձը գլխներումդ, թուքը շուրթերին՝ դուք օգուտ չեք տալիս պետությանը, որովհետև ցանկացած երկրի իշխանության համար կարևոր է, որ լինի առողջ քննադատություն՝ հիմնված իրական խնդիրների վրա, որովհետև եթե քննադատությունը խմբային/շահադիտական հիմքեր ունի՝ հիմնված կեղծ փաստերի վրա, իշխանությունը չի կարող դրանք շտկել, հետևաբար լրացուցիչ օգուտ բերել պետությանն ու քաղաքացուն: Ու ստացվում է, որ ձեր այդ հրապարակումները արդյունք չեն ունենալու, ու դուք շարունակ հեռանալու եք հանրությունից և քաղաքացուց․ սա պարզ քաղաքագիտական ճշմարտություն է: 

Դուք նվեր եք ձեր ընդդիմախոսների համար: 

Հ.Գ. Որոշները կասեն՝ է, թող շարունակեն նույն ոգով, թող շարունակեն խայտառակվել և լուսանցք տեղափոխվել, մեզ դա օգուտ է: Բայց այս ամենը գրում եմ, որովհետև մեզ համար խմբային շահը չէ կարևոր, այլ պետության ու քաղաքացու»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում