Ուկրաինան Թուրքիայից օգնություն է խնդրել
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատունը պաշտոնական Անկարային կոչ է արել «դժվար ժամանակներում» աջակցել Կիևին։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության «Թվիթեր»-ի էջում հրապարակված գրառման մեջ:
Ուկրաինացի դիվանագետները Մոսկվային մեղադրել են Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու համար և աջակցություն խնդրել թուրքական իշխանություններից։
«Կոչ ենք անում մեր ռազմավարական գործընկեր Թուրքիային և բարեկամ թուրք ժողովրդին աջակցել մեզ այս դժվարին պահին»,- ասված է տեքստում։
Հիշեցնենք՝ իրավիճակը Դոնբասում ծայրաստիճան լարված է: Սահմանային գծի ողջ երկայնքով մարտեր են ընթանում: Այս գիշեր Դոնեցկի և Լուգանսկի իշխանությունները համապատասխան փաստաթղթով դիմել են Ռուսաստանին՝ ռազմական օգնության համար: Վաղ առավոտյան ՌԴ նախագահը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկի մասին, Ուկրաինայի նախագահն էլ ամբողջ երկրում ռազմական դրություն է սահմանել:
Կարծիքներ