ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ղրղզստանում այցելել է Չինգիզ Այթմաթովի տուն-թանգարան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ղրղզստանում այցելել է Չինգիզ Այթմաթովի տուն-թանգարան: Այս մասին տեղեկանում ենք նրա «Ֆեյսբուք»-ի էջից:
«Հենց այս հանճարեղ արձակագիրն է շրջանառության մեջ դրել «մանկուրտ» բառը: Մանկուրտը, ըստ Չինգիզ Այթմաթովի, «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի գերեվարված անձ է, որը բռնի կերպով վերածվել է անհոգի ստրուկի, լիովին ենթարկվում է տիրոջը և անցյալ կյանքից ոչինչ չի հիշում:
Լուսանկարը՝ Չինգիզ Այթմաթովի տուն-թանգարանից, նկարի անունը՝ «Մանկուրտ»»,- գրել է նա:
Կարծիքներ