Արցախի մի մասում ձյան ծածկի բարձրությունն արդեն 1 մետրից ավելի է. խաթարվել է երթևեկությունը

Արցախի մի մասում ձյան ծածկի բարձրությունն արդեն 1 մետրից ավելի է. խաթարվել է երթևեկությունը

Առատ ձյան պատճառով Արցախում խաթարվել է երթևեկությունը: Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ հանրապետության ամբողջ տարածքում ձյան առատ տեղումները շարունակվում են:


Մարտունու շրջանի մի շարք համայնքներում ճանապարհները փակ են : Կարմիր շուկա, Հացի և Հերհեր համայնքներում ձյան շերտի բարձրությունը կազմում է 1մ 20 սմ, Ծովատեղ, Ննգի և Խերխան համայնքներում՝ 1մ : Մյուս համայնքներում ճանապարհները դժվարանցանելի են: 

Մարտակերտի շրջանի ավտոճանապարհները հիմնականում բաց են : Բարձր լեռնային գոտիներում դժվարանցանելի: Ձյան շերտի բարձրությունը կազմում է 40-50 սմ:

Փակ են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Սարդարաշեն, Ներքին Սզնեք և Վարդաձոր համայնքների ճանապարհները : Ձյան շերտի բարձրությունը կազմում է 80-ից 100 սմ: Ասկերան քաղաքում և շրջանի մյուս բնակավայրերում երթևեկության համար ճանապարհները դժվարանցանելի են : 

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն :

Փակ է Ջերմուկ-Սարավան-Սիսիան-«Զանգեր»-Գորիս միջպետական մայրուղին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում