Ուկրաինայի ՆԳՆ-ն հրապարակել է տվյալներ զոհերի, տուժածների ու անհետ կորածների նախնական տեղեկությունների մասին

Ուկրաինայի ՆԳՆ-ն հրապարակել է տվյալներ զոհերի, տուժածների ու անհետ կորածների նախնական տեղեկությունների մասին

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտնել է որոշ տվյալներ տուժածների, զոհերի ու ավերածությունների մասին:

Այսպես, վերջին տվյալների համաձայն,  Բրովարսկոյ թիվ 161 զինվորական ավանի վրա  ավիահարվածի հետևանքով մեկ շենք ամբողջությամբ ավերվել է, իսկ 4-հարկանի մեկ այլ շենք՝ մասամբ վնասվել 3-րդ և 4-րդ հարկերում, զինվորականները տարհանվում են, տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և շտապօգնությունը, ըստ նախնական տվյալների, կա մեկ զոհ, մեկ վիրավոր և չճշտված տվյալներ կան ևս 5 տուժածի մասին, որոնց վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրվի լրացուցիչ։

Կոնոտոպ շրջանում ավտոմեքենա է հրդեհվել կրակահերթի պատճառով, ինչի հետևանքով վիրավորումներ են ստացել մեկ կին և մեկ երեխա:

Օդեսայի մարզում, Պոդոլսկ քաղաքում ռմբակոծության հետևանքով կա 6 զոհ, 7 վիրավոր, 19 անհետ կորած:

Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում հրետակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։

Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվոյ Ռոգ քաղաքում երեք հարված է եղել մարտական հերթապահության դիրքերին անօդաչու թռչող սարքերից, առայժմ տուժարի մասին տեղեկություններ չկան:

Ռմբակոծվել է Ինգուլեց գետի կամուրջը:

Խերսոնի շրջանի Պրեոբրաժենկա գյուղի մերձակայքում գտնվող սահմանապահների դիրքերի հրթիռակոծման հետևանքով մեկ սահմանապահ է զոհվել։

լուսանկարները՝ Ուկրաինայի ՆԳՆ-ի

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում