Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ի և 10-ի կեսօրից հետո, 7-ի և 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 7-8-ը Լոռիում և Տավուշում աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի։
Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին, 11-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19 մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ:
Կարծիքներ