Երևանում հողով բարձված բեռնատարը բախվել է բետոնե էլեկտրասյանը և 2 մեքենայի. սյունն ընկել է մեքենաների վրա

Երևանում հողով բարձված բեռնատարը բախվել է բետոնե էլեկտրասյանը և 2 մեքենայի. սյունն ընկել է մեքենաների վրա

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, Գևորգ Վարդանյան փողոցում՝ թիվ 30 շենքի դիմաց, 35-ամյա Պետրոս Վ․-ի վարած, հողով բարձված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն, ապա հենապատին, ինչի հետևանքով վնասվել են «Ռենջ Ռովեր» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաներ, իսկ բեռնատարը այնուհետև բախվել է «Մերսեդես» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաների։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Տարածքը սահմանազատվել է, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում