Հիմա հաղթանակի համն եմ ուզում զգանք. Տոմա Աղաբաբյան
Լարված վիճակից ու անորոշությունից մարդկանց մոտ բազմերանգ էմոցիաներ ա լինում` վախի, ծիծաղի, սկսվում ա նևրոզ, հաճախ տենդ:
Մարդկանց ես կորցնում, սկսում ես սառը դատել, լացում ես, հանգստանում, կրկին լացում, նորից հույսով լցվում կամ քարանում անորոշությունից:
Հիմա հաղթանակի համն եմ ուզում զգանք, բայց որ լացը ուրախութան լինի, որ էլի լացենք ու հիշենք կորցրած երեխեքին, բայց լացենք, որ հաղթել ենք:
Մի տեսակ սիրտս հանգիստ ա, որ լավ ա լինելու:
ՈՒ ուզում եմ, որ ուղղակի լավատես լինենք, որ ուժեղ լինենք, որ ուժ տանք իրար:
Կարծիքներ