ԵԱՏՄ-ում մշակում են տեխնիկական կանոնակարգերի 12 նոր նախագիծ
ԵԱՏՄ-ում մշակում են տեխնիկական կանոնակարգերի 12 նոր նախագիծ։ Այդ մասին պատմել է Պետական ստանդարտի նախագահի առաջին տեղակար Իրինա Օսմոլան, հաղորդում են ԲԵԼՏԱ-ի մամուլի ծառայությունից։
Ներկայում ԵԱՏՄ անդամ պետությունները որոշել են արտադրանքի 67 պրոդուկտները, որոնց կներկայացվեն պարտադիր պահանջներ։ Այժմ դրանցում ընդունված է 48 տեխկանոնակարգ, որոնցից 43-ն ուժի մեջ են մտել։ Այսօր աշխատանք է տարվում 12 նոր տեխկանոնակարգի նախագիծ մշակելու շուրջ։ Ակտիվ մշակման փուլում է այնպիսի ոլորտներին վերաբերող հարցերը, ինչպես թռչնամիսը եւ դրա վերամշակման արդյունքում ստացված մթերքը, հեղուկ եւ գազատիպ ածխաջրեր տեղափոխելու համար խողովակները, բարձրավոլտ սարքավորումը, մետրոպոլիտենի շարժակազմը։ Մեկնարկում են նաեւ նիկոտին պարունակող ապրանքի տեխնիկական կանոնակարգը կազմելու աշխատանքները։ Միաժամանակ փոփոխություններ են մտցվում գործող կանոնակարգերում կիրառման պրակտիկայի հիման վրա։
«Կցանկանայի ավելացնել գործընթացի արագությունը։ Սակայն միեւնույն ժամանակ կարեւոր է ապահովել կոնսենսուս, եւ ոչ միայն երկրների միջեւ, այլ նաեւ երկրի ներսում։ Չէ որ բիզնեսի շահերը կարող են չհամընկնել պետության շահերի հետ սպառողների պաշտպանության տեսանկյունից։ Ուստի կարեւոր է համաձայնության գալ եւ գտնել կոմպրոմիսային որոշումներ»,-ասել է Իրինա Օսմոլան։
Որոշումներ պահանջող կարեւոր քայլերից են, նրա խոսքով, նաեւ տեխնիկական կանոնակարգերը պահպանելու համար երկրներում պատասխանատվության միջոցների ներդաշնակեցումը, ինչը շատ կարեւոր է շուկայի պաշտպանության, դրանում համապատասխանությունը գնահատելու համար բարեխիղճ մարմինների եւ տնտեսության սուբյեկտների ներկայության համար։ «Այդ հարցով ընթանում են քննարկումներ, մշակվում են մոտեցումներ ճիշտ որոշում կայացնելու համար»,-նշել է նա։
Իրինա Օսմոլան ուշադրությունն ուղղել է նրան, որ ԵԱՏՄ երկրները հասել են ամենաբարձր ինտեգրման հենց տեխնիկական կանոնակարգերի ոլորտում։ Առաջին միասնական տեխկանոնակարգերը կազմվել են 2011 թվականին։ «Ներկայիս ինտեգրման բարձր աստիճանը պայմանավորվում է միասնական պահանջներով, համապատասխանության գնահատման միասնական ընթացակարգերով, կա համապատասխանության մասին արձանագրությունների եւ տրամադրված վկայագրերի միասնական գրանցամատյան»,-նշել է նա։ Օսմոլան ընդգծել է, որ խախտում կհամարվի, եթե ԵԱՏՄ որեւէ երկրում տրամադրված վկայագիրը առանց օբյեկտիվ պատճառների չընդունվի մեկ այլ անդամ երկրում։
Կարծիքներ