Քնի խանգարումներ․ ե՞րբ է պետք դիմել բժշկի
Դժվարություններ քնելու հետ, անհանգիստ ոտքերի սինդրոմ, խռմփոց․․․ դրանք քնի ամենատարածված խանգարումներն են։ Գերմանացի բժիշկները պատմել են, թե երբ է պետք դիմել մասնագետի։
Ռոբերտ Կոխի համալսարանի տվյալներոով՝ մոլորակի բնակչության 6 տոկոսը քնի հետ կապված այնպիսի խնդիրներ ունի, որոնք բժշկի միջամտություն են պահանջում։
Քնի հետ խնդիր ունեցող անձանց մոտ վարքագծի խախտումներ էլ են նկատվում, նրանք ավելի նյարդային են դառնում։
Քնի խանգարման ամենատարածված պատճառներից է նյարդայնացնող գործոնը՝ լույս, բարձր ձայներ եւ այլն։
Քնի խանգարումներին նպաստում են նաեւ սթրեսը, հոգեբանական խնդիրները, վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրները, որոնք թույլ չեն տալիս մարդկանց հանգստանալ ու թուլանալ նույնիսկ գիշերը։
Իսկ ե՞րբ է պետք դիմել բժշկի։ Մասնագետներն ասում են՝ եթե շաբաթական առնվազն 3 անգամ քնի խանգարում է տեղի ունենում, պետք է դիմել բժշկի։
Խռմփոց՝ մասնագետները նշում են, որ կա երկու տեսակի խռմփոց՝ առողջ եւ պաթոլոգիական։ Եթե քնի ընթացքում խռմփոցն այնքան ուժգին է, որ շունչը կտրվում է, առավոտյան կոկորդում չորության զգացում է լինում, գլխացավեր, պետք է դիմել մասնագետի։ Նման խնդիր հաճախ նկատվում է ավելորդ քաշ, զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց մոտ։
Անհանգիստ ոտքերի սինդրոմ։ Քորի, ծակոցի, ծանրության զգացումը ոտքերում հաճախ չեն թողնում մարդկանց հանգիստ քնել։ Եթե այդ նշանները ծանր չեն, կարող եք ոտքերը սառը ջուրը դնել երբեմն, դա կօգնի։ Սակայն եթե այդ նշանների հետեւանքով չեք կարողանում քնել, պետք է դիմել բժշկի։ Հաճախ դրանք կարող են վկայել նյարդի բորբոքման, շաքարային դիաբետի, նյութափոխության հետ կապված խնդիրների մասին։
Կարծիքներ