Այսօր պայքարի մեջ են մտնում Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Վիգեն Նազարյանը. ըմբշամարտի ԱԱ

Այսօր պայքարի մեջ են մտնում Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Վիգեն Նազարյանը. ըմբշամարտի ԱԱ

Սեպտեմբերի 20-ին Զագրեբում պայքարի մեջ են մտնում 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

 

Ասլանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Եմելին/Աբուլաձե զույգի հաղթողը։

 

Սլավիկ Գալստյանը 1/16-ում կհանդիպի ղազախ Կոշկարի հետ։

 

87 կգ քաշային Վիգեն Նազարյանն էլ կմեկնարկի Նորվեգիայի ներկայացուցիչ Մուկուբուի հետ գոտեմարտով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում