Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Volkswagen-ը և Toyota-ն. 3 ուղևորից մեկը մահացել է

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Volkswagen-ը և Toyota-ն. 3 ուղևորից մեկը մահացել է

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։52-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են Volkswagen և Toyota մակնիշների ավտոմեքենանները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Volkswagen մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են նրանցից մեկի մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնի փականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում