17.5 տարի անց ՄԻԵԴ-ը վերջապես հրապարակեց Մարտի 1-ի իրադարձությունների ամենաառանցքային գործով վճիռը. Ջուլհակյան

17.5 տարի անց ՄԻԵԴ-ը վերջապես հրապարակեց Մարտի 1-ի իրադարձությունների ամենաառանցքային գործով վճիռը. Ջուլհակյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։

Սոցցանցի իր էջում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադառնալով այս վճռին, գրել է.

«Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից 17,5 տարի անց վերջապես հրապարակեց այդ իրադարձություններին առնչվող ամենաառանցքային գործով վճիռը: ՄԻԵԴ-ն այս վճռով վերջնականապես արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարտի 1-ին զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և, որ պետությունն է պատասխանատու զոհերի մեծ մասի մահվան համար:

Վճռի մասին առավել մանրամասն կաշխատեմ գրել մոտակա շրջանում հենց աշխատանքային ծանրաբեռնվածությունս թույլ տա»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում