Ստորագրվել է «Փախստականների արձագանքման պատուհան Հայաստանի համար» դրամաշնորհային համաձայնագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է ԵՄ ընդլայման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետիի կողմից «Փախստականների արձագանքման պատուհան Հայաստանի համար» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման արարողությանը։
Այս նախաձեռնությունը ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին զուգահեռ իր արդյունավետ ներդրումը կունենա Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների զբաղվածության ապահովման, աշխատաշուկայում հնարավորությունների ընդլայնման, տնտեսական ակտիվացման ու սոցիալական ներառման գործընթացում:
«Բացման խոսքում անդրադարձ եմ կատարել նաև պետության կողմից իրականացվող ծրագրերին՝ շեշտելով, որ մինչ օրս Կառավարության կողմից իրականացվել են ավելի քան 117 մլրդ դրամի ուղիղ դրամական աջակցության ծրագրեր, հաստատվել է 800 մլրդ դրամ արժողության բնակարանային ապահովության մասշտաբային պետական ծրագիրը, որն իր տեսակով Հայաստանի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ է»։
Կարծիքներ