Եթե Միքայելին մի քանի տարով բանտ ուղարկեն, նրա վաղեմի սիրուհի Ռախաբը կմասնակցի՞ ցուցմունքներին. հայր Գարեգին

Եթե Միքայելին մի քանի տարով բանտ ուղարկեն, նրա վաղեմի սիրուհի Ռախաբը կմասնակցի՞ ցուցմունքներին. հայր Գարեգին

Հայր Գարեգին Հարությունյանը Գևորգ (Միքայել) Աջապահյանի դատավարությանը մասնակցած եկեղեցականներից լուսանկար է հրապարակել և գրել.

«Լրագրողների կողմից ֆիքսված Միքայել Աջապահյանի դատավարության ամենահաջողված կադրերից մեկը։ Այս խորհրդանշական նկարը մի ծանոթ հոգևորական ուղարկեց ինձ։ Մարմնի լեզուն սովորաբար չի խաբում։ Դժկամությունն ու փախուստի ցանկությունն ակնհայտ են, բայց եթե թեմի առաջնորդ եպիսկոպոսներից շատերը կարող են իրենց քահանաներին պարտադրել, որ ամենօրյա ռեժիմով մասնակցեն ընդդիմադիր ուժերի ցույցերին ու աջակցեն Սովետական Միության վերականգնմանը, ապա իրենք նույնպես պետք է պատրաստ լինեն, որ մի օր էլ Գարեգին Բ հայրապետը պարտադրելու է բոլորին մասնակցել տեռոր քարոզողի և կոմունիստներին սատարողի դատին։

Անհասկանալի է միայն այն, թե ինչու է Արշակ Խաչատրյանը փորձում խուսափել այս խմբակային պատկերից (ձախից, բաց գույնի կապայով)։ Մանրանկարչության մեջ լուսանցքային դերերը հիմնականում Հուդային են վերապահված։ Հավանաբար հակապետական խժդժություններ հրահրելուց և գեբելսյան ֆեյքերեցների գունդ հավաքագրելուց առաջ նրան ոչ ոք չէր հուշել, որ մի օր էլ ինքն է հայտնվելու դատարանում:

Հավանաբար դեռ բացվող շատ գործեր կլինեն, որոնք նաև անձամբ իրեն կվերաբերեն, բայց հետաքրքիր է, օրինակ, եթե Միքայելին մի քանի տարով բանտ ուղարկեն, ապա նրա վաղեմի սիրուհին, որին Մայր Աթոռում բոլորը Ռախաբ էին կոչում, կմասնակցի՞ արդյոք ձախողված դիվանապետի դեմ հարուցվող ցուցմունքներին և կպատմի՞, որ իր հանդեպ բռնաբարության փորձ է կատարվել այս ապաշնորհ խառնակչի կողմից, դժվար է ասել։

Սա էլ գրեմ, ու վերջ այսօրվա ընթերցանության համար. ցանկացած հույժ գաղտնի պահվող կծիկ վաղ թե ուշ բացվում է։ Արագածոտնի թեմի քահանա Տեր Արամի և Պետրոս Ղազարյանի զրույցը Հանրային հեռուստատեսությունում, ինչպես նաև երկու արքեպիսկոպոսների դատավարությունը դառնալու են Հայ Եկեղեցու արդի պատմության ուսումնասիրության լուրջ աղբյուրներ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում