Փեսան 2 օր անց մահացել է․ 113 հոգի վարակվել է․ «կորոնավիրուսային հարսանիք»․ Հնդկաստանում
Հնդկաստանում հարսանիքը ողբերգական ավարտ է ունեցել։ Հարսանիքից երկու օր անց 31-ամյա փեսան մահացել է։ Թեստավորումը ցույց է տվել, որ հյուրերից 113 հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել։
Հնդկաստանում, համաճարակով պայմանավորված, հարսանիքներն արգելված են։ Սակայն փեսայի ընտանիքը ոչ միայն օրենքն է շրջանցել, այլեւ հրաժարվել է լսել փեսային, ով համոզում էր հետաձգել հարսանիքը։
Տղան իրեն վատ է զգացել դեռ մայիսի կեսին, նրա մոտ կորոնավիրուսի բոլոր ախտանշանները եղել են, եւ փեսան ընտանիքին խնդրել է հետաձգել հունիսի 15-ին նշանակված հարսանիքը։ Սակայն նրա եւ հարսի ծնողները կտրականապես հրաժարվել են հետաձգել հարսանիքը, փեսային ջերմիջեցնողներ են տվել, բժշկի չեն դիմել։
Գաղտնի հարսանիքին մասնակցել է 300 հոգի։ Արարողությունից երկու օր անց փեսան մահացել է։ Երբ գյուղում եւս մի քանիսի մոտ կորոնավիրուսի նշաններ է ի հայտ եկել, սա կասկած է հարուցել գյուղացիների մոտ, նրանք դիմել են իրենց՝ Պալիգանժ նահանգի ղեկավարությանը։
Քննության արդյունքում ամեն ինչ բացահայտվել է, իսկ հարսանիքի մասնակիցներից 113-ի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել։
Այժմ գյուղում հարյուրավոր մեկուսացվածներ կան։
Կարծիքներ