Տանկային ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք

Տանկային ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք

Հունիսի 18-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք:

ՊՆ-ն հայտնում է, որ ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու առաջադրված խնդիրների կատարման ունակությունները:

Տանկերի անձնակազմերը բարդ տեղանքի պայմաններում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում