Հոռոմում ոռոգման ներքին ցանց է կառուցվում. ծրագրի արժեքը 89 մլն 476 հազար դրամ է
Շիրակի մարզի Հոռոմ համայնքում մեկնարկել են ոռոգման ներքին ցանցի անցկացման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը:
89 մլն 476 հազար դրամ արժողությամբ ծրագիրն իրականացվում է «Գյուղական տարածքների տնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» -ի կողմից: Անցկացվելու է մոտ 3 կմ-ոց ոռոգման ցանց։ Համայնքը ծրագրին մասնակցում է հինգ տոկոս համաֆինանսավորմամբ:
Կարծիքներ