Երկու օրում Հայփոստի ԱՄՆ-ի մասնաճյուղում հավաքվել է առաջնագծի համար նախատեսված 20 տոննա ծանրոց
Հայփոստի ԱՄՆ-ի մասնաճյուղի, Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամի և Կալիֆորնիայի հայ համայնքի ջանքերով երկու օրվա մեջ Հայփոստի ԱՄՆ-ի մասնաճյուղի պահեստում հավաքվել է առաջնագծի համար նախատեսված 20 տոննա ծանրոց, որից 14 տոննան կուղարկվի արդեն այսօր երեկոյան:
«Որպես փոստային կապի ազգային օպերատոր խոստանում ենք. ամբողջը տեղ ենք հասցնելու:
Բոլորս հանուն հաղթանակի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ