Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու. Սուրեն Սահակյան

Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու. Սուրեն Սահակյան

Հիշում եմ՝ Արցախյան առաջին պատերազմի վերջում, հաղթական էյֆորիայի ժամանակ, սենց պլան էր քննարկվում։ Հիմա էլ վատ չի լինի ։) Ամեն դեպքում սա կարող ա Ադրբեջան պետության ու նրա ագրեսիվ նկրտումների ավարտը դառնալ։ Սա նաև մտնում ա «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքի ու էսօրվա ասած «Ադրբեջանի համար սարսափելի հետևանքներ են լինելու» տրամաբանության մեջ։ Մինչև սրանք մի էսքան էլ չկորցնեն, խելքի չեն գալու։ Հիմա արդեն էդտեղ ա նաև Բաքու-Ջեյհան նաթամուղն ու գազատարը։

Շատերը կասեն, որ մենք էսքան ռեսուրս չունենք և այլն։ Ընկերներ, էդ դեպքում դուք թուրքերին լավ չեք ճանաչում։ Մի քիչ վիճակները բարդացավ, փախնում են դրանք։ Էն 7 շրջանների մեջ տարածքներ կան, որ մենք վերցրել ենք առանց մի կրակոցի։ Էս դեպքում էլ ամենամեծ բանը զորքի ու բնակչության մեջ խուճապ տարածելն ա։ ՄՆացածն իրենք կանեն։ Գանձակի էսօրվա ռումբը դրա առաջին քայլն ա։

Ի դեպ, վերջին անգամ ե՞րբ էիք լսել Դավիթ Տոնոյանի մասին։ Իսկ Ջալալ Հարությունյանի մասի՞ն։ Իսկ Օնիկ Գասպարյանի մասի՞ն։ Սրանք մարդիկ են, ում վրա ընկած ա հրամանատարությունը։ Այ, պաշտոնյայի գլուխը կախ ու սուպեր էֆեկտիվ աշխատող էս տեսակն եմ շատ սիրում ։)

Հետևեք մեզ նաև Տելեգրամում