Դատարանի բակից քաղաքացիները բերման են ենթարկվել՝ դիմակ չկրելու պատճառով, ոստիկան

Դատարանի բակից քաղաքացիները բերման են ենթարկվել՝ դիմակ չկրելու պատճառով, ոստիկան

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի բակից, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունն է ընթանում, բերման ենթարկված քաղաքացիները դիմակ չեն կրել ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  Երեւան քաղաքի հասարակական կարգի ապահովման տեսուչ Լեւոն Ղազարյանը։

«Ոստիկանությունն իր օրինական գործողությունն իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերում կարող է նաեւ կիրառել ուժ։ Դիմակ չկրելու համար, սկսել են վիճաբանել ոստիկանության ծառայողների հետ եւ օրինական պահանջը չեն կատարել»,- ասաց Ղազարյանը։

Հարցին՝ արդյոք ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու գործողությունը հավասարաչա՞փ էր, նա մեկնաբանեց. «Ձերբակալում իրականացնելիս Ոստիկանության ծառայություն իրականացնողները կարող են կիրառել նաեւ ֆիզիկական ուժ։ Ոստիկանները հարգալից մոտենում են, ներկայանում են,  ներկայացնում են իրավախախտումը, սակայն քաղաքացիները խուսափել են իրենց անձնական տվյալները ներկայացնել»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում