Ղազախստանում 163 չվերթ է չեղարկվել

Հունվարի 8-ին Ղազախստանում ծրագրված 216 ներքին չվերթներից 163-ը չեղարկվել են։ Այս մասին հայտնում է հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման հարցերով նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է TASS-ը։
Նշվում է, որ ծրագրված չվերթներից 9-ն էլ կիրականացվեն հետաձգմամբ։
Հետաձգումների և չեղարկումների հիմնական պատճառը Ակտաու, Տալդիկորգան, Ալմաթի քաղաքների օդանավականների փակ լինելն է և ինտերնետ կապի խնդիրները, որոնք խոչընդոտում են չվերթների նախապատրաստմանը։
Կարծիքներ