Ղազախստանում անկարգությունների արդյունքում բիզնեսի հասցված վնասը գերազանցել է 200 միլիոն դոլարը
Ղազախստանում անկարգությունների ժամանակ բիզնեսին հասցված վնասը կազմել է ավելի քան 88.1 միլիարդ տենգե (ավելի քան 200,.4 միլիոն դոլար): Այս մասին շաբաթ օրը հայտնել են Ղազախստանի «Ատամեկեն» ձեռներեցների ազգային պալատում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բիզնեսին հասցված վնասի ընդհանուր գումարը, կոպիտ հաշվարկներով, կազմել է ավելի քան 88.1 միլիարդ տենգե։ Ալմաթի քաղաքում այդ գումարը կազմել է 86.8 մլրդ տենգե (197.4 մլն դոլար)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվել է, որ Ղազախստանի 10 շրջաններում հայտնաբերվել է 920 տուժած տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 856-ը՝ Ալմաթիում:
Կարծիքներ