Սերժ Թանկյանը կոչ է արել միանալ Սպիտակ տան և Կոնգրեսի կողմից ագրեսիայի դատապարտման պահանջով միջնորդագրերին
«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Արցախում կատարվող իրադարձություններին՝ կոչ անելով միանալ ագրեսիան դատապարտող միջնորդագրերին․
«Մի քանի շաբաթ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդն ապրում էին խաղաղության մեջ։ Այժմ նրանց հայրենիքը Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքով ռազմական գոտու է վերածվել։ Խնդրում ենք կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին դատապարտել այդ ագրեսիան», – գրել է նա։
Կարծիքներ