Գրիպի դեմ պատվաստումն այս տարի ավելի քան երբևէ կարևոր է. մասնագետներ

Գրիպի դեմ պատվաստումն այս տարի ավելի քան երբևէ կարևոր է. մասնագետներ

Բժիշկներն ասում են, որ այս տարի ավելի քան երբևէ կարևոր է գրիպի դեմ պատվաստումը: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը խորհուրդ է տալիս վեց ամսից բարձր տարիքի յուրաքանչյուրին պատվաստվել:

«Մենք կանխատեսում ենք, որ կլինեն մարդիկ, ովքեր միաժամանակ կունենան և՛ COVID-19, և՛ գրիպ, և դա ակնհայտ կործանարար կլինի դեպքերի և մահվան ռիսկերի ավելացման առումներով: Մենք ցանկանում ենք անել այն ամենը, ինչը կկանխարգելի գիպը»,-«Ամերիկայի ձայնին» ասել է է Քլիվլենդի կլինիկայի բժիշկ Սյուզան Ռեհմը:

Երկուսն էլ շնչառական վիրուսներ են, երկուսն էլ պոտենցիալ մահացու: Իսկ գրիպի սեզոնն արդեն սկսված է:

«Մենք գնում ենք դեպի գրիպի սեզոն՝ ձեռքերը մեր մեջքին կապած: Եվ աշխատում ենքմի միջավայրում, որտեղ պատվաստանյութերի նկատմամբ վստահությունը շարունակում է նվազել»,-ասել է «Դուկ» գլոբալ առողջապահական ինստիտուտից Լավանյա Վասուբևան:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հաղորդում է մանկական սովորական պատվաստումների կտրուկ անկման մասին: Բժիշկներն ասում են, որ համաճարակի պատճառով կլինիկաներ այցերի զգալի անկում է գրանցվել:

Նույնիսկ այն դեպքում, երբ համաճարակ չկա, պրոֆեսոր Վասուդևանի կարծիքով, գրիպի պատվաստանյութը միշտ չէ, որ ամենաարդյունավետն է, ուստի մարդիկ դա որպես պատրվակ են օգտագործում չպատվաստվելու համար:
«Դյուկ» մարդու պատվաստանյութերի ինստիտուտից Թոմաս Դեննի խոսքով՝ վերջին տարիներինպատվաստանյութի արդյունավետության մասով 60, 65% հաջողություն են գրանցել:
Մասնագետները նշում են, որ նույնիսկ թերի պատվաստանյութը կարող է նվազեցնել վարակի ծանրությունը:

«Գրիպի պատվաստանյութի հետ կապված կան նաև մի շարք առասպելներ, որոնցից մեկը, օրինակ՝ գրիպի պատվաստանյութը իրականում կարող է գրիպի պատճառ դառնալ: Դա հնարավոր չէ, քանի որ գրիպի վիրուսը պատվաստվելուց հետո մեռնում է, ուստի դրանք չեն կարող բազմապատկվել և վարակել»,-ասել է Վասուբևան:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ գրիպի անցած սեզոնների ընթացքում գրիպից մահացած երեխաների 80%-ը չի պատվաստվել: Ըստ «Դյուկի» համալսարանի հետազոտության՝ ամերիկացի մեծահասակների միայն մեկ երրորդն է 2018-ին պատվաստվել գրիպի դեմ:

Իսկ վարակվածներիցհոսպիտալացված կամ մահվան վտանգիենթարկվածները հիմնականումփոքր երեխաներ, հղիներ, տարեցներ և ուղեկցող հիվանդություններ ունեցողներ են եղել: Ռիսկային խմբում են նաև աֆրոամերիկացիները և այլ փոքրամասնություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում