Մարտի 1-ից հետո՝ «Յոթի գործով» դատապարտված Մյասնիկ Մալխասյանը հաղթեց Եվրադատարանում. a1plus.am
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է հրապարակել Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ ՀՀ-ի գործով։
2008թ մարտի 1-ի դեպքերից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի անդամ, պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը դատապարտվել էր 5 տարի ազատազրկման հայտնի «Յոթի գործով», եւ ազատ էր արձակվել համաներմամբ։ Դիմումատոն պնդել էր, որ իրեն ազատությունից զրկել են ապօրինաբար, առանց հիմնավոր կասկածների , եւ հայաստանյան դատարանները դա հաշվի չեն առել։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մյասնիկ Մալխասյանի գործով համարել է, որ կա Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում՝ Կոնվենցիայի Հոդված 5-ի 1-ին մասի գ․ կետով:
Այսինքն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատւթյունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝ «անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար»։
Հայաստանի կառավարությունը Մյասնիկ Մալխասյանին պետք է վճարի 5085 եվրո նյութական, 7500 եվրո ոչ նյութական եւ 2000 եվրո ծախսերի համար։
Մանրամասները՝ a1plus.am-ում:
Կարծիքներ