ՀՀ ոստիկանապետն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ոստիկանապետը շրջայց է իրականացրել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը:
Այս մասին տեղեկացնում է կենտրոնի ֆեյսբուքյան էջը:
Արմեն Մուրադյանն ու Հայկուհի Մինասյանը նշել են, որ Կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի և բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել, կարողացել են ուսում ստանալ և աշխատանք գտնել:
Ոստիկանապետը տպավորվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։
Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքավորումներով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։
Կարծիքներ