Հուսով եմ միջխորհրդարանական ոլորտում համագործակցության ամրապնդման ականատեսը լինել. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ուղերձը
ԻԻՀ Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը շնորհավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ՀՀ անկախության տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովը:
«Ուրախ եմ Ձերդ Գերազանցությանը հայտնելու իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ:
Հուսով եմ՝ համատեղ ջանքերի լույսի ներք տարբեր ոլորտներում, հատկապես՝ միջխորհրդարանական ոլորտում համագործակցության ամրապնդման ականատեսը լինել:
Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը եւ ԱԺ հարգարժան պատգամավորներին քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ ՀՀ հարեւան եւ բարեկամ ժողովրդին ու Կառավարությանը՝ բարգավաճում»,- նշված է Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական խորհրդարանի նախագահի շնորհավորական ուղերձում:
Կարծիքներ