Ասկերանի Խնածախ համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները
Տեղահանված բնակիչներին կացարաններով ապահովելու պետական աջակցության ծրագրերի շրջանակում շարունակվում են առանձնատների, բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքները՝ տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները Հադրութի շրջանի Տող գյուղի անօթևան մնացած ընտանիքների համար։
Թաղամասը բաղկացած է լինելու 4 ենթաթաղամասից, ընդհանուր 160 առանձնատնով։
Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմում է 32.0 հա, իսկ տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1000 քմ։
Ներկայումս նոր բնակավայրում կատարվում են հողային աշխատանքներ։
Կարծիքներ