Կորոնավիրուսով վարակվածների թիվը Բրազիլիայում հասել է մոտ մեկ միլիոնի
Անցած մեկ օրվա ընթացքում Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս 22,765 նոր դեպք՝ հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը՝ գրում է gazeta.ru-ն:
Այսպիսով, դեպքերի ընդհանուր թիվը աճել է մինչև 978142-ի: Համավարակի սկզբից ի վեր ապաքինվել է 482 102 հիվանդ, մահացել է 47 748 մարդ:
Գործակալության տվյալներով՝ երկրում COVID-19-ից մահացության մակարդակը կազմում է 4,9%:
Կարծիքներ