Արցախում զոհվել է Երևանի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը

Արցախում զոհվել է Երևանի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը

Երևանի «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է թիմի ֆուտբոլիստ Էրիկ Սարյանը։ 

«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կիսում է ծանր վիշտն ու իր զորակցությունը հայտնում Էրիկ Սարյանի ընտանիքին և հարազատներին», - նշված է ակումբի հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ Էրիկ Սարյանը իր մարզիչ Վաղինակ Ասլանյանի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում