Արոնյանը դեռևս երկրորդն է Norway Chess-ում

Արոնյանը դեռևս երկրորդն է Norway Chess-ում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Norway Chess-ում:

Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր Իրանից Ալիռեզա Ֆիրուջային: Գրոսմայստերները դասական պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Մրցաշարի կանոնադրության համաձայն շախմատիտսները ուժերը չափեցին «արմագեդոն» շախմատում, որտեղ առավելության հասավ Ֆիրուջան:

Մյուս պարտիաներում հաղթանակ տոնեցին աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և Տարի Արյանը:

Այս տուրից հետո Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը և երկրորդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում