Շիրակի մարզի թվով 8 գյուղական բնակավայրերում 55 ընտանիքի համար կկառուցվի բնակելի տներ
Մեկնարկվել է ՀՀ կառավարության մայիսի 7-ի որոշման համաձայն Շիրակի մարզի թվով 8 գյուղական բնակավայրերում և Գյումրի քաղաքում, Մայիսյան բնակավայրում՝ թվով 4 շահառու ընտանիքների համար՝ ԲԳՎ-ի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագիրը: Ծրագիրը կիրականացվի կառավարության կողմից հատկացված 988 մլն 143 000 դրամ գումարի շրջանակներում։ Ծրագրի շահառու է ճանաչվել 55 ընտանիք։
Այս տարվա մայիսին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Աշոտ Եղիազարյանի միջև կնքվել էր ՀՀ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների կազմակերպման մասին պայմանագիր:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր նույն կազմակերպության տնօրինության և մարզպետարանի ոլորտի պատասխանատուների հետ եղավ Բասեն բնակավայրում, ուր արդեն մեկնարկել է ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներից Մարտիկյանների բնակարանի հիմնարկեքին, ինչպես նաև ծանոթացավ աշխատանքների ընթացքին։
Մարզպետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսեց ծրագրի կարևորության մասին, նշելով, որ այն ունի մի շարք առավելություններ, սկսած նրանից, որ տան տերը ևս իրավունք ունի աշխատավարձով աշխատելու իրենց բնակարանի շինարարության վրա: Ինչպես նաև հարակից համայնքների արտագնա աշխատանքի մեկնելու հնարավությունից զրկված մարդիկ, կարող են աշխատել, թեկուզ կարճաժամկետ, սակայն այդպես կարող են լուծել իրենց զբաղվածության հարցը։ Մարզպետը կարևորեց նաև այն հանգամանքը, որ այս ծրագիրը հնարավություն է տալիս համայնքի բնակիչներին մնալ իրենց գյուղում։
Հարցին թե ինչու՞ է կառավարությունը շինարարական աշխատանքներ իրականացնում կառավարության հետ, մարզպետը պատասխանեց
Սա շատ լավ օրինակ է պետություն-հասարակական կազմակերպություն համագործակցության։
«Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրեն Աշոտ Եղիզարյանն էլ նշեց, որ հիմքից կառուցվող բնակարաններից 16-ի մեկնարկն արդեն տրված է, սկսվել են հողային և բետոնապատման աշխատանքները, կան կիսակառույց տներ, երեքի հետ արդեն սկսված են աշխատանքները իսկ ևս չորսը նախագծման փուլում են, նախագծերը ավարտելուց հետո, նոր ձեռնամուխ կլինենք շինարարության իրականացմանը։
Հարցին թե կազմակերպությունը ունի՞ փորձ պետություն-բնակիչ-Հ/Կ աշխատանքներում․ Ընկերության ղեկավարը պատասխանեց
Վերջին երկու տարում ունեցանք բավականին մեծ փորձ, 105 ընտանիքի համար կիսակառույց հիմքի վրա կառուցեցինք բնակարաններ, շատ հաջողված աշխատանքներ էին, որոշեցինք հիմքից կառուցել, հուսով եմ մեծ հաջողությամբ կավարտենք։
Ինչպե՞ ս է նախագիծը կազմվում, բնակիչները կարծքինենրը հաշվի առնվու՞ մ են, թե այլ մեթոդաբանությամբ է իրականացվում
Կառավարության կողմից, մարզպետարանների միջոցով կանխորոշված է, թե որ ընտանիքների բնակարանները որքան քառակուսի մակերեսով են կառուցվելու, նախագծերը իրականացվում են դրանցից ելնելով։ Բանակարանները կառուցվում են ներքին հարդարումով, սալիկապատումով և հանձնվում շահագործման, հետագայում բնակիչը ոչ մի բան չի ունենա անելու կամ ավելացնելու, եզրափակեց նա։
Նշենք, որ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Ֆուլեր տնաշինական կենտրոն բարեգործական հասարակական կազմակերպությանն է փոխանցվել 27 ընտանիքների համար նախատեսված գումարի 20%-ը:
Կազմակերպությունը թվով 21 ընտանիքների հետ արդեն կնքել է պայմանագրեր, իսկ թվով 4 ընտանիքների համար պատվիրվել են նախագծային փաստաթղթեր, աշխատանքներն ընթացքի մեջ են։
Իսկ Շիրակի մարզի թվով 8 գյուղական բնակավայրերը հետևյալ են՝ Ջաջուռ համայնք 1 բնակարան, Մայիսյան 4, Շիրակ 3, Մարմաշեն 3, Բասեն 5, Սառնաղբյուր 8, Գուսանագյուղ 3, Ջրաձոր 28 բնակարան։
Կարծիքներ