Սեպտեմբերի 26-ը Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրն է
Սեպտեմբերի 26-ին աշխարհում նշում են Միջուկային զենքի վերացման պայքարի միջազգային օրը (International Day for the Total Elimination of Nuclear Weapons): Այն համարվում է ՄԱԿ համակարգում նշվող միջազգային տոներից մեկը ու հիմնվել է 2013-ի դեկտեմբերին ՄԱԿ ԳՎ համապատասխան բանաձեւով:
Օրվա գլխավոր նպատակն է համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել միջուկային զինաթափման ու միջուկային զենքի վերացման առավելությունների մասին հասարակությանը իրազեկելու անհրաժեշտությանը: Չէ՞ որ մարդկության գլխավոր խնդիրներին մեկը մեր մոլորակի վրա առանց միջուկային զենքի կիրառման խաղաղություն ու անվտանգություն ապահովելն է, հայտնում է Calend-ը:
Աշխարհի բոլոր երկրներում միջուկային զենքի ամբողջական վերացումը ՄԱԿ-ի գործունեության հիմնական ու ամենահին նպատակներից մեկն է: 1946 թ. սկսած՝ տարբեր տարիների մի քանի պայմանագրեր են ստորագրվել միջուկային զենքի չտարածման մասին:
Կարծիքներ