Վեդիում սուբվենցիոն ծրագրով 10 փողոցի կոյուղագիծ է կառուցվում

ՀՀ կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է Վեդի քաղաքային բնակավայրի Անդրանիկավան թաղամասի Սարիբեկ Վարդանյան, Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չաուշ, Նելսոն Ստեփանյան, Սողոմոն Թեհլերյան, Հովհաննես Բաղրամյան, Վարդան Փրվեյան, Արտակ Գալստյան, Ալեքսանդր Գուբուշկինի, Սերժիկ Հակոբյան փողոցների կոյուղագիծը։
Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանը։
Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 112,4 միլիոն դրամ, որից 40%–ը հատկացնում է համայնքը, 60%–ը՝ Կառավարությունը։
Կարծիքներ