Պարտավոր ենք ապրել. Ավետ Բարսեղյան
«Պարտավոր ենք ապրել»
Պարտավոր ենք ապրել,
էն տղերքը վկա,
որ կյանքերն են տվել՝
ունենանք ապագա։
Ապրելու ենք շատ թեժ,
Ուրիշ ձեվ էլ չկա։
Որպես մուռ ու վրեժ՝
Ապրելու ենք հիմա։
Մեր զինվոր հերոսներ,
ձեր արյունն է հոսել,
ու հայ հողը դարձել է հայ սիրտ,
Զարկելու է ուժգին
իմացեք,մեր տղերք,
Ապրելու է մեր մեջ ձեր հոգին։
Տղերքի փոխարեն
մենք կապրենք երկու կյանք,
որ իրենք համարեն՝
կատարվեց երազանք։
Մենք նրանց մայրերին
դառնալու ենք որդի։
Ապրելու ենք կրկին
հարվածով ձեր սրտի
Մեր զինվոր հերոսներ,
ձեր արյունն է հոսել
ու հայ հողը դարձել է հայ սիրտ,
Զարկելու է ուժգին,
իմացեք,մեր տղերք,
Ապրելու է մեր մեջ ձեր հոգին։
Ավետ Բարսեղյան
Կարծիքներ