Կիսապաշտպանը որակազրկվել է մրցակցի վրա թքելու համար

Կիսապաշտպանը որակազրկվել է մրցակցի վրա թքելու համար

Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան 4 խաղով որակազրկվել է «Մարսելի» հետ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի խաղում (0:1) տեղի ունեցած միջադեպի պատճառով, հաղորդում է France Football-ը:

32-ամյա ֆուտբոլիստը պատժվել է «Մարսելի» իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսի վրա թքելու համար: Նրա որակազրկումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 29-ից: Դի Մարիան կկարողանա մասնակցել «Ռեյմսի» դեմ հաջորդ հանդիպմանը, բայց բաց կթողնի «Անժեի», «Նիմի», «Դիժոնի» ու «Նանտի» հետ խաղերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում