Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 486 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 486 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 486 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 57 546 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 9,53%, վերջին 14 օրը ՝8,1%, վերջին 7 օրը ՝9,63%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 968 313 դեպք: Ապաքինվել է ևս 2 893 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 916 421:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 46 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 14 264։

Երկրում ընդհանուր կատարվել է 2 565 599 պատվաստում, օրական՝ 10 881:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում