ԱՄՆ-ում COVID-19-ի ավելի քան 1,13 մլն դեպք են հայտնաբերել մեկ օրում. Reuters

ԱՄՆ-ում COVID-19-ի ավելի քան 1,13 մլն դեպք են հայտնաբերել մեկ օրում. Reuters

ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,13 միլիոն դեպք են հայտնաբերել երկուշաբթի օրը՝ հունվարի 10-ին: Reuters գործակալության տվյալներով՝ դա համավարակի սկզբից ի վեր ռեկորդային օրական աճ Է աշխարհի բոլոր երկրների թվում:

Գործակալության տեղեկատվությամբ՝ բոլոր նահանգները չԷ, որ հասցրել են հրապարակել անցած օրվա հիվանդացության տվյալները, եւ վերջնական թիվը, ամենայն հավանականությամբ, կլինի Էլ ավելի մեծ: Նախորդ ռեկորդն արձանագրվել Էր հունվարի 4-ին, երբ ամերիկացի բժիշկները մեկ օրում հայտնաբերել Էին կորոնավիրուսի հարուցած հիվանդության 1 միլիոնց ավելի դեպք «օմիկրոն» շտամի տարածման պայմաններում:

Մինչ այդ ռեկորդային ցուցանիշն արձանագրվել Էր դեկտեմբերի վերջին օրը, այն ժամանակ մասնագետները հայտնաբերել Էին կորոնավիրուսով վարակման 590 հազար դեպք: Բացի դանից, գործակալության վիճակագրության համաձայն՝ քովիդով հոսպիտալացվածների թիվը հասել Է 132 646-ի՝ գերազանցելով անցյալ տարվա հունվարի ռեկորդը՝ 132 051 հիվանդներով: Տվյալները կարող են չարտացոլել իրական իրավիճակը, քանի որ շատ ամերիկացիներ կորոնավիրուսի թեստ են հանձնում տանը եւ արդյունքները չեն հայտնում վիճակագրություն վարող գերատեսչություններին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկատվությամբ՝ հունվարի 10-ի Երեւանի ժանանակով 20:31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման ամենից շատ հաստատված դեպքեր արձանագրվել Է ԱՄՆ-ում՝ 59 138 083: Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (35 707 727), Բրազիլիան (22 499 525), Մեծ Բրիտանիան (14 475 196) եւ Ֆրանսիան (11 823 789): Մահացու վախճաններն ամենից շատ ԱՄՆ-ում են՝ 830 334, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Բրազիլիան (619 937), երրորդը՝ Հնդկաստանը (483 936): Այնուհետեւ գալիս են Ռուսաստանը (316 904) եւ Մեքսիկան (300 303), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում