Ինտերը ցանկանում է ձեռք բերել գերմանացի պաշտպանին
Ըստ Sky Sport Germany-ի, «Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է մրցակցել «Արսենալի» և «Չելսիի» հետ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մաթիաս Գինտերի տրանսֆերի համար:
Նշվում է, որ «Ինտերը» վերջին մրցաշրջանում ուշադիր հետևում է 26-ամյա գերմանացու խաղին և պատրաստ է առաջիկայում կատարել տրանսֆերային առաջարկ: Մաթիասի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, և նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Գինտերն իր երրորդ մրցաշրջանն է անցկացնում է «Բորուսիայի» կազմում և Մյունխենգլադբախի թիմի մարզաշապիկով Բունդեսլիգայում անցկացրել է 92 հանդիպում ՝ խփելով 8 գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում:
Կարծիքներ