«Բավարիան» հետաքրքրվում է Կավանիի ծառայություններով
Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին կարող է մարզական կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում»,- տեղեկացնում է Le10Sport-ը:
«Բավարիան» բանակցություններ է վարում ազատ գործակալի կարգավիճակ ստացած ուրուգվայցի հարձակվողի հետ:
33-ամյա հարձակվողի հետ բանակցություններ է վարում նաև իտալական «Ռոման»:
Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանում Կավանին մասնակցել է 14 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Կարծիքներ