Ժողովո՛ւրդ, վարչապետի թիկունքն ամո՛ւր պահեք. Դավիթ Սանասարյան
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Թիկունքում ծառայությունս համարում եմ ավարտված։ Գոյամարտի դուրս եկած մեր եղբայրների կողքին լինելու պատվին արժանանալն այս կյանքի ամենամեծ պարգևներից մեկն է։
Պաշտե՛լի ծնողներ,
Եթե անգամ կորցնում ենք մեր հերոսներին, միևնույն է, չբողոքե՛նք մեր բախտից. միայն այս սուրբ հողը պաշտպանելու և հայրենիքի հողերն ազատագրելու համար արժեր ու արժի աշխարհ գալ։
Մի անգամ ևս հորդորում եմ չխոսել Արցախում օտարերկյա խաղաղապահ զորքերի տեղակայման մասին. Արցախի սահմանների խաղաղապահը եղել ենք, կանք ու միշտ կլինենք մենք։
Հ.Գ. Հայաստանում գործող օտարերկրյա գործակալնե՛ր, հանկարծ չփորձե՛ք դավադրություն կազմակերպել, հակառակ դեպքում կոտրելու ենք նաև ձեր ոռնաշարը։
Հ.Հ.Գ. Ժողովո՛ւրդ, վարչապետի թիկունքն ամո՛ւր պահեք։
Աստված պահպան լինի Հայաստան աշխարհին ու մեր ժողովրդին։
Սիրում եմ բոլորիդ
Կարծիքներ