Թուրք գրողը՝ Ղազանչեցոցում հնչած երաժշտության մասին

Թուրք գրողը՝ Ղազանչեցոցում հնչած երաժշտության մասին

Թուրքական ծագում ունեցող բրիտանիայում ապրող հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը Twitter–ի իր էջում կիսվել է ադրբեջանական հրետակոծությունից հետո ավերված Սուրբ Ղազանչեչոցում թավջութակի կատարման տեսանյութով։

«Խաղաղությանը հավատացողների և խաղաղությունը պաշտպանելուց չհրաժարվողների համար եմ կիսվել։ Արվեստ՝ ավերակների մեջ ..։ Շնորհակալություն Կարո Փայլանին սա տեղադրելու համար»,-կից գրել է Շաֆաքը:

Հիշեցնենք, որ «Ստամբուլի բիճը» վեպի հրատարակումից հետո, Էլիֆ Շաֆակին մեղադրանք է առաջադրվել 301 հոդվածով՝ ազգային ինքնությունը վիրավորելու մասին։ Ազգայնականների հետապնդումներից խուսափելու համար գրողն ապրում է Լոնդոնում։ Գրքում մի պատմություն է երկու ընտանիքների մասին՝ թուրք և ամերիկահայ, նրանց իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում