53-ամյա Միուրան՝ Ճապոնիայի առաջնության ռեկորդակիր
«Յոկոհամայի» ճապոնացի հարձակվող Կացույոսի Միուրան մեկնարկային կազմում մասնակցել է «Կավասակի Ֆրոնտալեի» դեմ Ճապոնիայի առաջնության խաղին (2:3) և փոխարինվել 56-րդ րոպեին:
Միուրան դարձել է Ճապոնիայի առաջնությունում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստը: Նա ռեկորդը սահմանել է 53 տարեկան, 6 ամսական, 28 օրականում:
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը Մասասի Նակայամեն էր, որը 2012-ին 45 տարեկանում խաղացել էր «Կոնսադոլե Սապորոյի» կազմում, հաղորդում է The Japan Times-ը:
Կարծիքներ